Վրաստան 2023-ին ամենաշատն այցելել են ՌԴ-ից, Թուրքիայից ու Հայաստանից
Վրաստան 2023 թվականին այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոսով, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոսով։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
«2023 թվականին օտարերկրյա այցելուների թիվը հասել է 5,1 միլիոնի, ինչը 30,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Միջազգային այցելուների 75,2 տոկոսը եղել են միայն զբոսաշրջիկներ։ Էքսկուրսիոնիստների մասնաբաժինը կազմել է 20,8 տոկոս, իսկ այցելուների 3,9 տոկոսը եղել են և՛ զբոսաշրջիկները, և՛ էքսկուրսիոնիստները:
2023 թվականին այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմել է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։ Ըստ այդմ, ամենամեծ թվով այցելություններ են կատարել Ռուսաստանի Դաշնության (1,42 մլն), Թուրքիայի (1,40 մլն) և Հայաստանի (962,5 հազար) քաղաքացիները։
2023 թվականին ամենաշատ այցելությունները (52,3 տոկոս) կատարվել են հանգստի և ժամանցի նպատակներով։
Այցելությունների մեծ մասը կատարվել է Թբիլիսի և Աջարիայի Ինքնավար Հանրապետություն, համապատասխանաբար՝ 3,0 միլիոն և 2,7 միլիոն այցելություն։
Այցելությունների ծախսերը 2023 թվականին կազմել են 12,9 մլրդ լարի, ինչը 20,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկ այցելության միջին արժեքը 2022 թվականի համեմատ նվազել է 8,1 տոկոսով և կազմել 2097,4 լարի»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան