Ես կշարունակեմ պաշտոնավարել․ Տիգրան Ավինյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի քպ-ական պաշտոնյաները քննարկել են բազմաթիվ հարցեր։Ինչպես, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Տիգրան Ավինյանը, քննարկվել են ռեֆորմների ծրագիր, որի իրականացման համար անհրաժեշտ է ԱԺ գործընկերների աջակցությունը։
«Քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք վերաբերում են կարմիր գծերին, այգիներին, տրանսպորտային համակարգին և գլոբալ հեռանկարային հարցերին»,- ասաց Ավինյանը։
Հարցին,թե արդյո՞ք Ավինյանի աշխատանքից եղել է դժգոհություն, արձագանքն այսպիսին էր․
«Մեր գործընկերները բարձրաձայնել են դժգոհություններ, որոնք իրենք ստացել են քաղաքացիներից։ Հիմնական քննարկումն ավելի ինստիտուցիոնալ խնդիրների մասին էր, եւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ , որ պաշտոնանկության մասին հարց չի քննարկվել։ Երևանի ավագանու ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, այստեղ որոշակի հստակ տարանջատում կա։ Երկար է տևել, որովհետև օրակարգը հագեցած է եղել»։
Լրագրողի ճշտող հարցին, թե այսինքն՝ կշարունակեք պաշտոնավարե՞լ։ Ավինյանը նախ բարձր ծիծաղեց, հետո ասաց․ «Այո, ես կշարունակեմ պաշտոնավարել, բայց դա այս քննարկման հետ կապ չունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան