Փաշինյանն ազատել է արարողակարգի պատասխանատուին
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սուրեն Վարոսյանին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-ասված է Փաշինյնաի որոշման մեջ, որը ստորագրվել ու հրապարակվել է այսօր։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է հանրային պաշտոններում նշանակելու իրավասությանը, 10-րդ կետը սահմանում է.
«Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերի»։
Հիշեցնենք, որ Վարոսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվակականի օգոստոսին։
Մինչ այդ, Սուրեն Վարոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան