«Փաստ». Խոշոր հարկատուների ամենամեծ «հայտնություններից» մեկը առցանց առևտրով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունն է
«Փաստ» թերթը գրում է.
«Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջատարը դարձյալ անփոփոխ է. խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որն արդեն քանի տարի գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը: Ընդ որում, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը մշտապես անհամեմատ շատ են նույնիսկ երկրոդ հորիզոնականում գտնվող ընկերությունից: 2023 թվականին ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել մոտ 71 մլրդ դրամ: Չնայած առաջատարն անփոփոխ է, սակայն ցանկի հատկապես տասնյակում շատ ուշագրավ փոփոխություններ կան, որոշ դեպքերում՝ նույնիսկ անակնկալներ։ Ի մասնավորի, տեղերով փոխվել են, մարզական լեզվով ասած, «արծաթե և բրոնզե մեդալակիրները»:
Եթե 2022 թվականի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» էր, երրորդը՝ «Գրանդ տոբակոն», ապա 2023 թվականի տվյալներով հակառակ պատկերն է: Հայաստանի տնտեսության բնորոշ ցուցիչներից է, որ 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են էլեկտրատեխնիկայի և բջջային հեռախոսների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները՝ «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը» (Վեստա): Եթե առաջինը 2022 թ. համեմատ վեր է բարձրացել 3 հորիզոնականով՝ վճարած հարկերն ավելացնելով գրեթե կրկնակի, ապա երկրորդը՝ 17 հորիզոնականով՝ մոտ չորս անգամ ավելի վճարած հարկերով: 1000 խոշոր հարկատուների ամենամեծ «հայտնություններից» մեկը առցանց առևտրով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունն է, որը 2022 թվականի 346-րդ տեղից 2023 թվականի ցուցանիշներով հայտնվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: