«Ակադեմիական քաղաք»-ի հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է «Ակադեմիական քաղաք»-ի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:
Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ:
Քննարկման արդյունքում Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ «Ակադեմիական քաղաք»-ի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան