«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- տեղեկացրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է վանդալիզմի դեպքը
- ՌԴ Քննչական կոմիտեն գործ կհարուցի Երևանում հուշարձանի պղծման փաստով
- «Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա». Երևանում Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պատասխանել են Զախարովային
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին