Հանրային հեռուստաընկերության օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա.Արամ Մանուկյան
«Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը, օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա»,- «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Այսինքն, գործընթացը գնում է, Արարատը այլևս մեր օրհներգի վիդեոտարբերակից հանված է»,-ասել է նա։
Արամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը համակարգված արշավ է սկսել մեր սրբությունների, մեր խորհրդանիշների դեմ։
Հարցին, թե փոխվել է աշխարհակարգը՝ Արամ Մանուկյանն արձագանքել է․
«Աշխարհակարգը փոխվել է, փոխվել է այնպես, որ այդ աշխարհակարգի երկու խաղացող՝ Ալիևն ու Էրդողանը քեզ ստիպում են «Նեմեսիսի» արձանը հանե՞լ, Երասխում գործարան չկառուցե՞լ, քեզ ստիպում են Սոթքի հանքերը չաշխատացնե՞լ, դասագրքերից հանել Ցեղասպանության կետե՞րը: Կարո՞ղ է վաղն էլ Վրեժ անունը որպես ռևանշիստական անուն հանեն։ Հանելու են, եթե էսպես զիջողականությամբ գնաս, բոլորը հանելու են։ Ցեղասպանության թանգարանը կհանեն, որովհետև Ցեղասպանության թանգարանը կարող են մեկնաբանել այսպես՝ տարածքային պահանջ է Թուրքիայի նկատմամբ:
Մեր իշխանությունների թույլիկությունն ու անմեղսունակությունը չի կարող բացատրվել միջազգային կոնֆլիկտներով»։
Հարակից հրապարակումներ`
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ
- Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն. Գոհար Մելոյանի պարզաբանումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա