Բանկերում դոլարը, եվրոն և ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 31-ի ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.47 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.03 դրամով։ Բացի դոլարից արժևորվել են նաև եվրոն և ռուբլին։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 402 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 430.58 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 442 դրամ, առավելագույնը՝ 448։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.41 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.59 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.45 դրամ, վաճառքը` 4.55 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Բանկերում դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին մնացել է նույնը
- Հունվարի 19-ին ՀՀ փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին