Իրենց համար նորմալ է, որ անմիացիոն ֆիլմում տղամարդիկ կարող են համբուրվել. Դավիթ Սահակյանցը՝ ՔՊ-ականների նախագծի մասին
«Նախ շատ կուզեմ մեր երեխաներն ունենան պետություն, պետականություն, ապրելու տեղ, հետո նոր մնացած հարցերով զբաղվենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ խոսելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի նախագծի մասին, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռու պահելով անչափահասներին քրեական ենթամշակույթ կրող անձանց կերպարները կրկնօրինակելու ցանկությունից։
Դավիթ Սահակյանցն ընդգծեց՝ նման հարցերի շուրջ խոսելը ժամանակավրեպ է, ապա կրկնեց, որ նախ երեխաներին պետք է երկիր թողնեն, նոր ինչ-որ բան փոխեն այդ երկրում։
«Մեզ մոտ հիմա քրեական ենթամշակույթի մասին են խոսում, երբ բոլոր ասպարեզներում թուրքական մշակույթի ներխուժում ենք տեսնում»,- ասաց մուկտիպլիկատորը։
Դիտարկմանը, որ ՔՊ-ականներն ուզում են քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերից երեխաներին հեռու պահել, մինչդեռ ցուցադրվում են մուլտֆիլմեր, որոնցում քարոզվում են այնպիսի բարքեր, որոնք շատ խորթ են, չեն ընդունվում մեր հասարակության մեծ մասի կողմից, նա ասաց. «Դա չի մտնում, ըստ երևույթին, իրենց ֆորմատի մեջ, նորմալ է իրենց համար, որ անմիացիոն ֆիլմում տղամարդը համբուրում է տղամարդուն, և այն ցուցադրվում է «Խաղալիք» հեռուստաալիքով։ Ըստ երևույթին, դա իրենց համար նորմալ է»։
Դավիթ Սահակյանցի խոսքով, այս ամենը հասարակությանն ավելի լուրջ խնդիրներից շեղելու համար է, այդ բոլոր հարցերը երկրորդական են։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր թիրախը TV-ների դեմ լղոզված պատժամիջոց ունենալն է, այլ ոչ թե երեխաների բարոյական դաստիարակությունը․ Ռուբեն Մխիթարյան
- Ընտանիքում՝ զուգընկեր, կուսության ստուգումը՝ արգելք. ՔՊ-ն նոր աղմկահարույց նախագիծ է ներկայացրել
- «Պրոֆեսիոնալ», «Կնքահայր», «Մի անգամ Ամերիկայում»... որտե՞ղ է քրեական ենթամշակույթի ու դրական ազդեցություն թողնելու սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան