Զիդանը հնարավոր է գլխավորի «Լիվերպուլը»
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է դառնալ անգլիական «Լիվերպուլի» մարզիչը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել մասնագետի ներկայացուցիչների հետ։
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի աշնանից։ Նրա գլխավորությամբ» հաղթել են Անգլիայի Պրեմիեր լիգան (EPL), Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը, լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Նա թիմից կհեռանա 2023/24 մրցաշրջանից հետո։
Զիդանը «Ռեալը» մարզել է 2016- 2018 և 2019-2021 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին