Թուրքական անանուն աղբյուրը բացառել է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպումը
Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա-Իրան ձևաչափով բարձր մակարդակի հանդիպում դեռ չի նախատեսվում։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրը։
Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ, կողմերը դեռ չեն սկսել դրա շուրջ համաձայնեցնել իրենց դիրքորոշումները։ Այդ մասին ավելի վաղ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
«Նման հանդիպում առայժմ նախատեսված չէ»,-ասել է լրատվական գործակալության թուրքական աղբյուրը։
Անցյալ տարվա մայիսի 10-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների առաջին հանդիպումը։ Դրա արդյունքների հիման վրա նախարարները հանձնարարել են պատրաստել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Թուրքիային հիշեցրել է, որ թուրքական զորքը պիտի դուրս գա Սիրիայից
- Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին
- Սիրիան հայտնել է Դամասկոսում իսրայելական ավիահարվածների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին