Բոլոր հայտարարությունները սկսվում են տարօրինակ խոսքերով՝ «Նիկոլ Փաշինյանն ասել է...», հետո՞, հո միապետություն չէ՞. Ալավերդյան
«Ոչ միայն «Հայոց պատմության» դասագիրքը, այլ նաև մինչև անգամ մաթեմատիկայի դասագրքներում այնպիսի օրինակներ են, որոնք աղավաղում են երեխայի հոգին, միտքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով միացել էր «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնությանը՝ պահանջելու ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։
Նա նշեց, որ մարդու իրավունքների մեջ կա կրթության իրավունքը, գրված է որակյալ կրթություն, ոչ թե ինչ-որ մի կրթություն։
«Անգամ իշխանության ներկայացուցիչներից շատերը խոսում են դասագրքի ցածր որակի մասին։ Ես համոզված եմ, որ ոչ միայն փողոցի ակցիայով պետք է պայքարել, այլ կոչ եմ անում հրավիրել նախարարին, փոխնախարարին և բաց քննարկում անել։ Պետք է Գիտությունների ակադեմիային դիմել, որ ոչ միայն առանձին պատմաբաններով հանդես գան, այլ տան իրենց եզրակացությունը, դառնա փաստաթուղթ»։
Լրագրողի հարցին՝ Փաշինյանը կոչ է անում փոխել Սահմանադրությունը, օրհներգն ու զինանշանը, այդ ամենը մինչև ուր կարող է հասնել, Ալավերդյանը պատասխանեց. «Բոլոր այդ հայտարարությունները սկսվում են շատ տարօրինակ խոսքերով՝ «Նիկոլ Փաշինյանն ասել է...», հետո՞, ասենք Նիկոլ Փաշինյանն ասել է, հո, կներեք, միապետություն չէ՞։
Սահմանադրության փոփոխության, ... բոլորն այն նպատակի համար է, ինչի համար եկել է այս իշխանությունը։ Ոչ թե Ադրբեջանի կողմից պարտադրանք է, ճնշում է, չկա նման բան։ Կարծում եմ հակառակը՝ այս իշխանությունները շտապեցնում են մեր թշնամիներին, որ արագ լուծեն մի խնդիր ևս. մի խնդիրը լուծել են՝ Արցախը բռնակցել են Ադրբեջանին, հերթը հասել է Հայաստանին, որը նրանք ուզում են դարձնել Թուրքիայի, Ադրբեջանի կցորդը։
Այս իշխանությունը եկել է դրա համար, որ Հայաստանը դարձնի Թուրքիայի, Ադրբեջանի կցորդը»։
Հարակից հրապարակումներ`
- «Դդումը գնաց, դդմիկը եկավ». ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիա
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ
- Պատմաբանի ղեկավարած բաժինը փակում են՝ «Հայոց պատմություն» դասագիրքը քննադատելու համար․ Զաքարիա Բաղումյան
- Պ.գ.թ. Արման Մալոյանը ներկայացրել է «Հայոց պատմություն» 7-րդ դասագրքում նոր սխալներ և վրիպումներ
- «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը
- Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն. Գոհար Մելոյանի պարզաբանումը
- Հայոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում, hիմա իշխանությունը փորձում է դրան տալ քաղաքական կոնտեքստ. Պետրոսյան
- Փաշինյանը փորձում է փոխել Սահմանադրությունը, հայ ժողովրդի այնցյալն ու ներկան․ Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին