Ծաղիկ Վարդանյան. Արդեն սկսվել է «համակարգային տեռոր»՝ նամանավանդ մարզային ԲԿ-ների նկատմամբ
«Այսպիսով, հավատալով Առողջապահության նախարարության հայտարարություններին և տարեվերջում՝ Նոր Տարուց 5 պակաս,կառավարության նիստում հապճեպ, անպատրաստ հաստատած իրավական ակտին, 2024 թ. համարյա ամբողջությամբ առողջապահության նախարարությունը բժշկական ծառայությունների պետական պատվերը ֆինանսավորելու է բյուջեի չսահմանափակման սկզբունքով կնքվելիք հրապարակային օֆերտայի պայմանագրին համապատասխան»,-գրում է պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանը։
Նա նշում է՝ վաղը 2024թվականի փետրվարի 1-ն է, սակայն ԱՆ պաշտոնական կայքում բացակայում է վերոնշյալ հրապարակային օֆերտայի պայմանագիրը:
«Հետևություն՝ այս «օֆերտան» մեր իմացած օֆերտան չէ, հակառակ դեպքում արդեն իսկ գործող պայմանագրին ընդամենը լրացումներ կկարվեր:
Իսկ երբ վերլուծում եմ բժշկական կազմակերպություններից մեզ հասնող ազդանշանները, ապա ակնառու է, որ արդեն սկսվել է «համակարգային տեռոր»՝ նամանավանդ մարզային ԲԿ-ների նկատմամաբ, չեն խնայում անգամ մանկական վերականգնողական բուժում ստոցող շահառուներին՝ աուտիզմով, ՄՈՒԿ (ДЦП ), ֆիզիկական, հոգեկան և այլ շեղումներով երեխաներին:
Իհարկե, այս ամենը «փորձարարական ծրագիր» խորագրով է ԱՆ-ն հանրությանը ներկայացնում, սակայն իրականում պարզապես ինքնատիպ ձևով «դուրս են գալիս» իրենց իսկ բերանից հնչեցրած իրականությունը չհամապատասխանող արտահայտության տակից:
ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, թե ինչ քանդող, ավիրող, ոչ մասնագիտական մոտեցումներ է որդեգրել առողջապահության նախարարությունը պետական պատվերի ծառայությունների մասով, ես անպայման հանգամանորեն կանդրադառնամ, սակայն մի բան հստակ է, այս ամենից տուժելու է պետական պատվերի շահառու քաղաքացին, բժշկական կազմակերպությունները և առողջապահության նախարարության վարկանիշը:
Հ.Գ. Հավանաբար, կարևորը շեֆ մոտ արդարանալն է, իսկ բնակիչը կդիմանա»։