Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Կադրերը տարածում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին։
Հանդիպումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։
Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։