Մալդիվների խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներից մեկը կծել է գործընկերոջ ազդրը
Մալդիվների խորհրդարանում քաոս է առաջացել։ Օրենսդիր մարմնում անկառավարելի վիճակ ու բռնություններ են սկսվել, երբ քաղաքական գործիչները վիճել են կաբինետի նոր նախարարների նշանակման շուրջ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վիճաբանության ժամանակ վիրավորվել է մեկ պատգամավոր:
BBC-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես պատգամավորներից մեկը գլուխը մտցնում է գործընկերոջ ոտքերի արանքը, ինչից հետո բղավոց է լսվում։ Ենթադրվում է, որ օրենսդիր մարմնի անդամը կծել է գործընկերոջ ազդրը։