Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ Բաքվի հետ չհարձակման պակտ կնքելու առաջարկը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 31-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Բաքվին ուղղված Երևանի առաջարկը, ըստ որի, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի ձգձգման դեպքում ստորագրեն չհարձակման պակտ։
«Դուք հստակ ձևակերպել եք այս առաջարկը, որն անմիջապես Երևանից ուղարկվել է Բաքու։ Դա ուղղված էր ադրբեջանական կողմին, ուստի ինձ թվում է, որ ադրբեջանական կողմին պետք է հարցնել։
Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին և հետաքրքրված եք մեր մոտեցումներով, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման գրավականը 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերի կիրառման արագ վերսկսումն է։
Այն Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է։ Այն, ի թիվս այլ բաների, ներառում է խաղաղության պայմանագրի մշակումը»,-ասաց Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
- Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը.Զախարովա
- Լենինգրադի շրջափակումը իրավաբանորեն որակված է. Զախարովա
- Զատուլինը՝ Մարիա Զախարովայի խոսքերի մասին. Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել
- «Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա». Երևանում Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պատասխանել են Զախարովային
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա