Հասարակություն 15:55 31/01/2024 Հայաստան

ԶՊՄ կոմբինատը կարող է պաշտպանիչ անտառային շերտեր ապահովել, չգիտեմ թե ինչու չեն անում. Վլադիկ Մարտիրոսյան

2018 թվականի «Հեղափոխությունից» հետո իշխանության եկած  քաղաքական ուժը հասավ նրան, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն  ՀՀ կառավարությանը փոխանցեց բաժնետոմսերի 25 %-ը։ Դրանից հետո կառավարության ներկայացուցիչներն իրենց ղեկավարի հետ միասին հայտարարեցին, որ Հայաստանի թիվ մեկ հարկատու համարվող կոմբինատում այլևս աշխատանքների այլ հարաբերություններ են լինելու, ինչը վերաբերում է նաև հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական չափանիշների պահպանմանը։
Panorama.am-ը Սյունիքում բնապահպանական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ զրուցեց մարզային «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանի հետ։  

Վ. Մարտիրոսյան- Օրախնդիր է մնում պոչամբարների ռեկուլտիվացիայի և թափուկավայրերի անտառապատման հարցերը։ Այն լանդշաֆտները, որտեղ դատարկ ապարները են լցված, դրանք արդեն լցվում են ձորերը և աղավաղում դրանք։

Այն տեղերում, որտեղ այլևս չեն լցվում մակաբացված այդ դատարկ ապարները, անհրաժեշտ է լանդշաֆտը վերականգնել, անտառապատել, կանաչապատել։ Դրանք բոլորը հնարավոր է անել, բայց չի արված։

Մյուս կողմից էլ Արծվանիկի պոչամբար թափվող ջուրը գալիս է ֆլոտացիոն ֆաբրիկաներից, որտեղ զգալի քանակությամբ քիմիկատներ են օգտագործվում։ Այդ ամբողջը հասնում է պոչամբար և որպեսզի այդ տհաճ վտանգավոր հոտը չտարածվի գյուղերի վրա, անհրաժեշտ է, որ պաշտպանիչ անտառաշերտեր հիմնեն պոչամբարի շուրջ։ Ես այդ մասին մի քանի անգամ հայտարարել և առաջարկել եմ։ Կան համապատասխան տեսակի երեք պաշտպանիչ անատառային գծերի տեսակներ՝ հողմակայուն, ոչ հողմակայուն, հրահողմակայուն։

Սա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի համար խնդիր չի հանդիսանում, մանավանդ, որ կոմբինատն իր համար արդեն տնկարան ունի և իր համար բավականին տնկանյութ է աճեցնում։ Նրանք կարող են պաշտպանիչ անտառային շերտեր ապահովել, չգիտեմ, թե ինչու չեն անում։ Կոմբինատի տնկարանները ժամանակին ես եմ հիմնել, տնօրենին ապացուցեցի, որ դրանք կոմբինատին պետք են և մենք հիմնեցինք։

Չեմ հասկանում, թե ինչու այդ ուղղությամ ակտիվ գործունեություն չեն իրականացնում, պաշտպանիչ անտառաշերտերը շատ լավ բան կլինեն, քամիների ժամանակ փոշիները չեն տարածվի շրջակայքում։ Երբ պոչհանքի ջուրը ներծծվում է և մնում է չոր ապարը, այդ ժամանակ փոշին բարձրանում է։ Նոր չորացած պոչամբարում չեն կարող անմիջապես ռեկուլտիվացիա անեն, քանի որ նրա տակ դեռ տիղմ է։ Այդ պատճառով էլ պաշտպանիչ անտառաշերտերը խիստ անհրաժեշտ են։ Իսկ երբ պոչամբարը լավ չորանում է, այդ հատվածի վրա 70 սմ հողաշերտ են լցնում և վտանգը չեզոքացնում են, փոշին չի բարձրանում և հոտը չի տարածվում։ Նախքան ռեկուլտիվացիան, այդ պաշտպանիչ անտառաշերտերի ապահովումը շատ կարևոր է։

Panorama.am-Կոմբինատում Ձեր աշխատելու տարիներին ինչո՞ւ չիրականացրեցիք այդ ծրագիրը։

Վ. Մարտիրոսյան-Տնկարանները հիմնելուց 2 տարի անց ինձ ուղարկեցին թոշակի, իսկ այնտեղ մենք նոր-նոր ցանքս էինք անում և մինչև հասուն տնկիներ ունենալն ես արդեն թոշակի էի գնացել։

Օրախնդիր է մնում  թափուկավայրերի անտառապատման հարցը, որպեսզի լանդշաֆտերը վերականգնվի։ Դեպի Մեղրի գնալու ճանապարհին դատարկ ապարների թափուկավայրերը լցվել, գրեթե հասել են ճանապարհին, այն ադեն լցված է։ Եթե այնտեղ այլևս չենք լցնելու, եղբայր, եկեք անատառապատենք, անտառներ տնկենք, կանաչապատենք, գեղեցկացնենք շրջակա  միջավայրը, չթողնենք այդպիսի քանդված վիճակում։ Եթե անտառապատենք և կանաչապատենք՝ լանդշաֆտը կդառնա վերականգնված։ Դատարկ ապարների տեղադրման վայրը միայն քարերը չեն, այնտեղ նաև հող կա, գրունտ կա և կարող են առանց լրացուցիչ հող ավելացնելու հիանալի ձևով անտառապատել այդ հատվածը,  այնտեղ անհնարին ոչինչ չկա։

Իսկ Արծվանիկի պոչամբարի զգալի հատվածը՝ Սյունիք բնակավայրի տարածքից սկսած լրիվ ռեկուլտիավացիա է արված և հողով ծածկված է, այնտեղից վտանգ չկա։

Panorama.am-Իսկ ի՞նչ  քայլեր են արվել կոմբինատի գործունեության հետևանքով  շրջակա մկիջավայրի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար։

Վ. Մարտիրոսյան-Լեռնահանքային արդյունաբերությունը, շրջակա միջավայրն աղտոտող ճյուղ է, ոչ մեկն այն չի կարող հերքել։ Բայց վերջին տարիներին որոշ փոփոխություններ արվել են։ Պոչատարը, որ երկու խողովակ էր, վթարի դեպքում մեծ խնդիրենր էր առաջացնում և դժվարանում էին վթարված խողովակից մյուսին պոչի հոսքն ուղղել։ Այսօր երրորդ գիծն են կառուցել և վթարների դեպքում ինքնաշխատ եղանակով միանում է նորմալ խողովակաշարին՝ ճեղքված, վթարված խողովակաշարից պոչը չի գալիս հասնում պոչամբար։

Բացի այդ վտանգավոր հատվածներում արտահոսող պոչերի հավաքման փոսեր են ստեղծվել, որոնք թույլ չեն տալիս վթարված խողովակաշարից դուրս թափված աղտոտված ջրերը լցվեն հարակից գետերը, այլ հավաքվում են այնտեղ։ Երկար ժամանակ է, ինչ Ողջի գետը չի աղտոտվում, մաքուր է հոսում։ Վերջինիս վտակ հանդիսացող Գեղի և Նորաշեն գետերի վրա նման ամբարներ են ստեղծված և վթարի դեպքում էլ պոչերը չեն լցվում գետերը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:10
Ջրհեղեղ Իսպանիայում. կառավարությունը օգնություն է խնդրում ԵՄ-ից
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ օգնելու իր երկրին վերականգնվել այս դարում...
Աղբյուր` Panorama.am
20:46
Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հունաստանի հայոց թեմի ներկայացուցիչներ և ուխտավորներ են եկել Մայր Աթոռ՝ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները
Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճն ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախցիների խնդրանքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է»
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
Աղբյուր` Panorama.am
19:02
Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կայցելի Հայաստան
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ ...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}