Տաջիկստանի դեսպանը կաթոլիկ եկեղեցում կրակոցների դեպքով հանդիպում է խնդրել Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի հետ
Անկարայում Տաջիկստանի դեսպան Աշրաֆջոն Գուլովը հանդիպում է խնդրել Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայից՝ պարզելու համար Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում կրակոցների մեջ կասկածվողի ձերբակալման հանգամանքները, որին Տաջիկստանի քաղաքացի են համարում։ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ առայժմ հնարավոր չէ ասել՝ արդյոք ձերբակալվածը հանրապետության քաղաքացի է. թե ոչ։
«Թուրքիայում մեր դեսպանատունը խնդրել է դեսպանի և ներքին գործերի նախարարի հանդիպում՝ պարզելու մեր քաղաքացու մասնակցության հանգամանքները և փաստը։ Առայժմ վաղաժամ է ասել կալանավորված անձը Տաջիկստանի քաղաքացի է, թե ոչ»,-ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ստամբուլի Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ կիրակնօրյա աղոթքի ժամանակ։ Երկու դիմակավորված հարձակվողներ կրակ են բացել պատարագի ժամանակ, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի։ Հրաձգությանը մասնակցության կասկածանքով բերման է ենթարկվել 51 մարդ։ Նրանցից 23-ը կարտաքսվեն Թուրքիայից։ Մնացած 28-ի վերաբերյալ որոշում կկայացվի հարցաքննությունների ավարտից հետո։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան, ձերբակալվածների թվում կա Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի մեկ քաղաքացի։
Yeni Shafak թերթը, վկայակոչելով Ստամբուլի ոստիկանությանը, հայտնում է, որ կրակոցներն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այսպես կոչված, տաջիկական «Վիլայաթ Խորասան» բջիջի զինյալները։ Ըստ պարբերականի, ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են՝ բացառությամբ Թուրքիայի երեք բնակչի։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ցավակցություն է հայտնել Ստամբուլի եկեղեցու վրա կատարված հարձակման կապակցությամբ
- Ստամբուլում պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, կա զոհ