Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ. ՔԿ
Էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի համատեղ իրականացրած քննչական գործողություններից, խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ։
«Ձերբակալվածներ կան, բայց այս պահին անհատական տվալներ չենք հրապարակելու ոչ էլ այս պահի դրությամբ ձերբակալվածների թիվ»,- Panorama.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը Panorama.am-ին ասել էր, որ իրավապահներն իր աշխատավայրից տարել են էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին, նաև տարվել է էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։
Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով, ձերբակալվածների թվում են նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ մամուլի խոսնակ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է
- ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում է, առգրավել է փոխնախարարի իրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան