«Հրապարակ». ՔՊ-ականներն ավելի քան 3 ժամ հարցախեղդ են արել Ավինյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նրա ՔՊ-ական 3 տեղակալները երեկ ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել ՔՊ խմբակցության հետ։ Նախաձեռնողը եղել են պատգամավորները՝ քննարկելու մայրաքաղաքային խնդիրները: Մեծ թվով պատգամավորներ են մասնակցել, այդ թվում` գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով լարված հարաբերություններ ունի Ավինյանի հետ։
ՔՊ-ականներն ավելի քան 3 ժամ հարցախեղդ են արել Ավինյանին: Հարցերի մի խումբը վերաբերել է տարեվերջյան աղմկահարուց որոշմանը՝ կարմիր գծերի վճարների շեշտակի թանկացմանը։
Հետաքրքրվել են՝ արդարացվա՞ծ է այդ որոշումը, որի նպատակը քաղաքի կենտրոնը բեռնաթափելն է, Ավինյանը պատասխանել է, որ դեռ չունեն ամբողջական պատկեր, քանի որ ամանորյա արձակուրդները դեռևս լիարժեք չեն ավարտվել, բուհերում դասերն ամբողջությամբ չեն վերսկսվել, ուստի չեն կարող այդ հարցին հստակ պատասխանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան