Աշխատանքները դեռ նախնական փուլում են. Հայաստանի պատմության թանգարանը՝ «Անահիտ դիցուհու» դիմաքանդակի ցուցադրության մասին
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև «Անահիտ դիցուհու» արձանը Հայաստանում ցուցադրելու բանակցությունները դեռ շարունակվում են։
«Աշխատանքները դեռ նախնական փուլում են, երբ կհասնենք համապաստախան աշխատանքային փուլին, հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ, մամուլի ասուլիս կլինի ու կներկայացվեն բոլոր մանրամասները»,- Panorama.am-ին հայտնեցին Հայաստանի պատմության թանգարանից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնել էին, որ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հայտնած տեղեկությունի հետո գրել էր.
«Այսօր հայտնի դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց իրականություն դարձնել երկար ժամանակ քննարկված այս նախաձեռնությունը:
Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան