Եթե ինչ-որ մեկն ուզում է մտերմություն, պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մտերմություն, պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների այն կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է տանում շատ երկրների և ՆԱՏՕ-ի մերձացումը՝ հակամարտությունների մեջ ներգրավվածություն, ինքնիշխանության և անկախության կորուստ, սեփական կամքի ստորադասում ուրիշի պլանավորմանը՝ բառիս բուն իմաստով և բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայությանը»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինի խոսքերը, ըստ որոնց՝ դաշինքը ոգեշնցված է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ դեպի ՆԱՏՕ Երևանի շարժով և ավելի մեծ մտերմություն են ուզում։
«Հավանաբար, մենք դեռ պետք է գնանք հիմնարար պարամետրերից: Որո՞նք են յուրաքանչյուր երկրի, մասնավորապես Հայաստանի ազգային շահերը։ Սա երևի պետք է վերլուծենք, երևի պետք է քարտեզ բացենք, տեսնենք, թե ո՞ր տարածաշրջանում և ո՞ր հարևանների միջև է գտնվում այս երկիրը։ Պետք է պատմության դասագրքեր կարդալ նրանց համար, ովքեր խոսում են ոչ թե ինչ-որ մեկի հետ մտերմության օգտին (սրանք ինքնիշխան երկրներ են, ի վերջո, իրենք կարող են ինքնուրույն որոշել), այլ հենց այս տեսակի մտերմության օգտին, որը ենթադրում է տարածաշրջանի երկրների, հարևանների հետ հարաբերությունների խզում։ Պետք է վերլուծել այս ամենը և հասկանալ՝ որո՞նք են բուն Հայաստանի ազգային շահերը, ինչն է ձեռնտու, ինչն է կարճաժամկետ օգուտներ բերում, որն է միջնաժամկետը, ինչը՝ երկարաժամկետ, և ելնել սրանից, ոչ թե խոստումներից։ Նրանք Արևմուտքում բոլորին խոստանում են։ Բայց ինձ հետաքրքիր է, թե որտեղ են նրանք ինչ-որ բան արել», -ասաց Զախարովան և հավելեց.
«Բայց երբ անհրաժեշտ է ստեղծել իրական նյութական հարթակներ և հիմք համապատասխան երկրների տնտեսությունների զարգացման համար, որոնց հետ ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները ցանկանում են մերձենալ, ապա ինչ-ինչ պատճառներով խոստումները երբեք չեն կատարվում։ Ես օրինակներ չգիտեմ վերջին 30-40 տարիների ընթացքում, դրանք չեմ տեսել»։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ Բաքվի հետ չհարձակման պակտ կնքելու առաջարկը
- Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը.Զախարովա
- Լենինգրադի շրջափակումը իրավաբանորեն որակված է. Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին