Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» դիմաքանդակը
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:
Մ.թ.ա. 1-ին կամ 2-րդ դարով թվագրվող հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասերը՝ գլուխը և ձախ ձեռքը պատահմամբ հայտնաբերվել է մի գյուղացու կողմից հողային աշխատանքների ժամանակ 1872 թվականին ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում` Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Երզնկա (Էրզինջան) քաղաքի մոտ գտնվող Սադակ (Սատալա) պատմական բնակավայրում:
Անահիտ աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս (Ստամբուլ), իսկ այնուհետև Իտալիա, որտեղ այն գնել է հնությունների գիտակ Ալեսանդրո Կաստելանին, ով և ավելի ուշ փոխանցել է արձանի գլուխը Լոնդոն՝ Բրիտանական թանգարանին, իսկ որոշ ժամանակ անց թանգարանին է փոխանցել նաև նույն արձանի երկրորդ մասունքը՝ ձախ ձեռքը:
Արձանի կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում