NBC. ԱՄՆ-ի պատասխան հարվածները Իրանին կարող են տեղի ունենալ շաբաթների ընթացքում
Միացյալ Նահանգները կարող է շաբաթների ընթացքում հարձակումներ իրականացնել Իրանի վրա՝ ի պատասխան սիրիա-հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան բազայի վրա Իրանի կողմից աջակցվող զինյալների խմբավորումների հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի է զոհվել: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեռ չի որոշել հարվածների կոնկրետ թիրախները։ Ենթադրվում է, որ դրանք կարող են տեղակայված լինել Իրանի սահմաններից դուրս։ Գործողությունը կներառի ինչպես կիբեր գործողություններ, այնպես էլ մի շարք այլ երկրների և տարածաշրջաններում գտնվող թիրախներն կետային հարվածներ:
Հունվարի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ԱՄՆ վարչակազմի պատասխանը տարածաշրջանում իր զորքերի և շահերի վրա հարձակումներին կարող է ներառել մի քանի փուլ, լինել բազմամակարդակ և երկարաժամկետ։
Իր հերթին, հունվարի 30-ին Բայդենը հայտարարել է, որ որոշել է պատասխանել Հորդանանի և Սիրիայի սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակմանը։ Միաժամանակ նա չի պարզաբանել, թե ինչպիսի պատասխան միջոցներ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի ձգտում ընդլայնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին