Գագիկ Խաչատրյանի ցավերը սաստկացել են, նա չներկայացավ դատարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, այսօր պետք է շարունակվեր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Սակայն նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 14-ը, քանի որ Խաչատյանը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, չէր ներկայացել դատարան։
Գ.Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատական նիստի սկզբում հայտարարեց, որ իր պաշտպանյալն այս պահին վատառողջ է, ցավերն առավել սաստկացել են, հենց այս պահին շտապօգնության անձնակազմը, բժիշկները գտնվում են իրենց տանը, ցավազրկողներ են ներարկել, բայց, հաշվի անելով այս պահին վիճակը, ուժեր ցավերը, չի կարող ներկայանալ դատարան։
Նա դիմեց դատարանին, որ առանց Խաչատրյանի քննարկեն նրան բուժման նպատակով Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու միջնորդությունը։
«Միջնորդում են նախկինում մեր ներկայացրած միջնորդության քննությունը շարունակել Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ այն հրատապ միջնորդություն է, հենց դրա պատճառով է, որ Գագիկ Խաչատրյանն այսօր այդ վիճակում է,- ասաց պաշտպանը։
Հանրային մեղադրողը դեմ արտահայատվեց նիստն առանց մեղադրյալի ներկայության շարունակելու միջնորդությանը։
Դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի դատական նիստերին Գագիկ Խաչատրյանը դատարան էր տեղափոխվում շտապօգնության մեքենայով, բժիշկների ուղեկցությամբ։ Նա անվասայլակով էր։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
- Իրենք հասցրել են այն վիճակի, որ քայլող մարդն անվասայլակին է գամված. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Դատական նիստն ընդմիջվեց Գագիկ Խաչատրյանին ցավազրկող ներարկելու համար
- Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, որ ներկայանա դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Այն, ինչ տեղի է ունենում դատարանի ու մեղադրողի կողմից, օրենքի հետ կապ չունի. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
- Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան