Թեհմինե Ենոքյան. Հայաստանի կառավարությունը, դառնալով ԶՊՄԿ-ի ու Լիդիանի բաժնետեր, ուղիղ պատասխանատվություն է կրում իմ նկատմամբ իրականացվող ճնշումների համար
«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքայանի նկատմամբ հանքարդյունաբերական երկու խոշոր ընկերությունների ճնշումները հայտնվել են ՄԱԿ-ի կառույցների ուշադրության կենտրոնում։
ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակը, Մարդու իրավունքների գծով աշխատանքային խումբը, Տրանսնացիոնալ կոորպորացիաների այլ բիզնես ձեռնարկությունների հատուկ զեկուցողը մարդու իրավունքների կայուն, առողջ շրջակա միջավայրում ապրելու գծով հատուկ զեկուցողը, Խոսքի և կարծիքի ազատության պաշտպանության, արտահայտման և խթանման հատուկ զեկուցողը թողարկել են զեկույց՝ ի պաշտպանություն ՀԿ նախագահի։
Զեկույցում այս մարմինները մտահոգությունն են արտահայտում ԶՊՄԿ-ի և Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի կողմից Ենոքյանի դեմ սկսված դատական գործերի վերաբերյալ և հիշեցնում են բիզնեսին և ֆինանսավորող բանկերին մարդու իրավունքների խախտումների մասին՝ պահանջելով դադարեցնել այս գործողությունները, ներկայացնել գործողությունների պլան, թե ինչպես են պատրաստվում կանխարգելել հանքարդյունահանող ընկերությունների նմանօրինակ քաղաքականությունը։
Ինչպես նաև զեկույցում անդրադարձ է կատարվում Ջերմուկ համայնքի բնակիչների և իրավապաշտպանների նկատմամբ շարունակական ճնշումներին։
«Զեկույցում ներառվել է 2018 թ․ Գնդեվազի իմ տան դիմաց ինձ գաղտնի նկարահանելու, այնուհետև Լիդիան Արմենիա ՓԲԸ աշխատակցի կողմից ֆեյք ֆեյսբուքյան էջով վիրավորական սեքսիտական արտահայտություններ թույլ տալու դեպքին, Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի կողմից իմ դեմ սկսած դատական գործին, որը բողոքարկվել է ՄԻԵԴ, ինչպես նաև ԶՊՄԿ-ի կողմից իմ դեմ նախաձեռնված նոր դատական գործին, որով ընկերությունը 6 մլն դրամ է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում, այն այժմ ընթացքի մեջ է, ո՛չ ընկերութւունը, ո՛չ էլ պետությունը ցանկություն չունեն հրաժարվեն դատական հայցից։
Զեկույցն ուղարկվել է Հայաստանի կառավարությանը, հանքարդյունաբերական ընկերություններին, նրանց ֆինանսավորող կառույցներին, բոլոր բանկերին և Հայաստանից դուրս գործող այն ընկերություններին, որոնք ունեն մասնակցություն հայաստանյան այս երկու ընկերությունների հանքարդյունաբերական կապիտալի մեջ։ Պետք է նշել՝ Հայաստանի կառավարությունը, դառնալով այս երկու ընկերություններում բաժնետեր ուղիղ պատասխանատվություն է կրում իմ նկատմամբ իրականացվող ճնշումների համար։
Զեկույցը նաև ուղարկվել է Լիդիանի նոր ֆինանսավորող ԵԱԶԲ-ին այն ակնկալիքով, որ սույն բանկը պետք է զերծ մնա և Մարդու իրավունքների խախտումներից և խոսքի ազատության վրա ճնշումներից և կանխարգելիչ քայլեր ձեռնարկի»,-մանրամասնում է Ենոքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը
- Ո՞վ է ԶՊՄԿ-ի նոր բաժնետեր Սվետլանա Երշովան
- ԶՊՄԿ-ում աուդիտը մերժած դատավորը կանխիկ խոշոր գումար է հայտարարագրել. «Փաստինֆո»
- «Փաստինֆո». Ռոման Տրոնցենկոյի ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր դառնալուց հետո ԶՄՊԿ-ն սկսել է քիչ հարկեր վճարել պետությանը
- Կառավարության փայ մտնելը՝ ԶՊՄԿ-ի հարկերի 56% նվազման պատճառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան