Երեկ առաջին մարդն ստացել է մարդու մտքեր կարդացող Telepathy ուղեղի իմպլանտը. Իլոն Մասկ
Իլոն Մասկի ամերիկյան Neuralink նեյրոգիտական ընկերությունը կատարել է մարդուն ուղեղի իմպլանտի տեղադրման առաջին վիրահատությունը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին X սոցիալական ցանցում հայտնում է Մասկը:
«Երեկ առաջին մարդը իմպլանտ է ստացել @Neuralink-ից, հիվանդի ապաքինումը լավ է ընթանում»,-գրել է մասկը։
Մասկի խոսքով՝ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy և թույլ է տալիս կառավարել հեռախոսը կամ համակարգիչը, իսկ դրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք՝ օգտագործելով մարդու մտքերը։ Նրա առաջին տերերը կլինեն նրանք, ովքեր չեն կարող շարժել իրենց վերջույթները։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը մարդկությանը զգուշացրել է աղետի մասին
- Իլոն Մասկի Tesla-ն հետ է կանչում իր ավելի քան 2 միլիոն էլեկտրական մեքենաներ
- Մասկին սարսափեցևել է Ուկրաինային օգնության պատճառով ԱՄՆ-ում զինամթերքի պակասը
- X-ը հրեաների մասին Մասկի խոսքերի պատճառով կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար. ԶԼՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան