Ալիևը չի տեսնում որևէ մի խոչընդոտ ստի վրա հիմնված նոր բան ասելու համար. Լարիսա Ալավերդյան
Օրերս Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր.
«Հայ ընտրողները, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները, կարող են մասնակցել արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությանը»։ Panorama.am-ը ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին խնդրեց մեկնաբանել հերթական՝ կեղծիքի վրա հիմնված քարոզչական թեզը։
Լ. Ալավերդյան-Այն Ադրբեջանի ղկավարությունն է ասում, իսկ վերջինս, ինչպես միշտ, այս դեպքում էլ կարող է սպիտակ մածունին էլ ասել սև։ Այս ամեն ինչը խորամանկություններ, խաբեություններ են և ի վերջո, այդ բոլորը միաջազգային իրավունքի տեսանկյունից հանցագործություններ են համարվում և որակավորվում։
Բայց, որ նա կարող է ասել և մինչև անգամ Ադրբեջանում գտնել հայեր, որ նրանք քաղաքացի լինեն և տանի այնտեղ, կամ չտանի, որպեսզի քվեարկեն, այն իմ մոտ որևէ կասկած չի հարուցում։ Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են։ Նրանք օրը ցերեկով մի անգրագետ հայտարարության հիման վրա, թե «Արցախն Ադրբեջանի անքակտելի մասն է», կարող են անել այն, ինչ արել են, այն է՝ ցեղասպանություն տարբեր ձևերով, առաջին հերթին՝ 2020 թվականի ցեղասպանական ագրեսիան, այնուհետև շրջափակումը, որը Լուիս Կամպոն որակել է, որպես ցեղասպանական գործողություն՝ համաձայն համապատասխան կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ ենթակետի և վերջապես նախորդ տարվա դեկտեմբերի 19-20-ին իրականացվեց ևս մեկ ցեղասպանական ագրեսիա, որի հետևանքը եղավ ամբոջությամբ հայրենազրկումը, որովհետև այդտեղ վտանգը ռեալ էր, որի մասին պատմում են շատ արցախցիներ։ Այնպս չէ, որ նրանք ընտրություն ունեին և դրանցից ընտրել են Արցախից դուրս գալը։
Սա շատ կեղծ թեզ է, որը շատ անգամ շրջանառության մեջ է դրվում։ Եղել է հստակ վտանգ՝ սպանություններ և՝ հատուկ ցուցադրական, որպեսզի բոլորը հասկանան թե իրենց ինչ է սպասվում, էլ չեմ ասում այն մեծ շինարարությունը, որտեղ համակենտրոնացման ճամբար էր կառուցվում և դրա մասին արդեն գրել են արտերկրի զանգվածային լրատվության միջոցները։ Այնպես, որ նա առ այսօր մարսում է այդ ստի վրա կառուցված ողջ Արցախի տարածքների օկուպացիան և չի տեսնում որևէ մի խոչընդոտ ստի վրա հիմնված նոր բան ասելու համար։
Բայց պետք է ասենք, որ նա ինչքան էլ սուտ բան ասի, միևնույն է՝ ճշմարտությունը պետք է բացվի՝ ոչ թե պասիվ մեր դիրքորոշումով, այլ շատ ակտիվ աշխատանքով։ Պետք է պատկերացնենք, որ այդ հայտարարությունը, հոխորտումները, որոնք անընդհատ մեր ականջին են հասնում՝ միջազգային իրավունքի առումով որևէ գին չունեն, այն առոչինչ են։
Panorama.am-Փորձագետների շրջանում տեսակետ կա, որ միջազգային կենտրոններից, մասնավորապես՝ ԵՄ-ից մեծ ճնշումներ կան Ադրբեջանի վրա՝ Արցախի հայաթափման հարցում և Ալիևը փորձում է նման բեմականացումներով ցույց տալ, թե հարգում է արցախահայության իրավունքները։
Լ. Ալավերդյան- Ներողություն, բայց ես չեմ կարող հավատալ այդ՝ «ճնշում», այն էլ «շատ» ձևակերպումներին։ Ճնշման մեթոդը միակն է՝ ղեկավար և այլ անձնավորություններին, ովքեր իրականացրել են հանցագործություններ, դրանց հանդեպ սանկցիաներ, այսինքը՝ պատժամիջոցներ կիրառելը։ Այն ոչ միայն չեն անում, այլ անընդհատ հայտարարում են, որ չեն անելու։ Պատճառն էլ բոլորիս հայտնի է։ Էլ չեմ ասում, որ միաջազգային մամուլը լեփ-լեցուն է թե՛ արևմուտքին, թե՛ Եվրապային վերաբերող՝ Ադրբեջանի, այսպես ասած պաշարների հետ կապված բազմաթիվ ծրագրերով՝ լինի այն գազ, նավթ, թե Եվրոպայում շրջանառվող, այսպես ասած, «կանաչ տնտեսությունը»՝ թե այնտեղ լինելու է մշակված գազ։ Այնպես, որ որևէ մեկը թող մեզ շփոթության մեջ չգցի։
Ես հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին, կարծեմ Բորելը, հայտարարել էր, որ Ադրեբջանի համար շատ լուրջ հետևանքներ կլինեն, եթե նրանք չպաշտպանեն և չպահպանեն Արցախի հայերի իրավունքները։ Ո՞ւր են այդ հայտարարության մեջ խոստացված լուրջ հետևանքները։ Ես չեմ հավատում, ոչ թե անհավատ եմ, այլ որովհետև Եվրոպան՝ հանձինս իր կարկառուն դեմքերի, հայտարարել է, որ չի կիրառելու պատժամիջոնցեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան