Մահացել է «Կլոն» հեռուստասերիալաից հայտնի Զորաիդեն
78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները՝ վլակալոչելով նրա գործընկեր, ընկեր Մարկոս Քարուսոյի հայտարարությունը։ Մահվան պատճառների մասին հստակ տեղեկատվություն չկա։ Նշվում է, որ նա քաղցկեղ ուներ, տարիներ շարունակ բուժումներ էր անցնում՝ պայքարելով հիվանդության դեմ։
«Իմ մեծ, վստահելի ընկերը, իմ խորհրդատուն, իմ ամենալայն ծիծաղի հովանավորը, իմ ուսուցիչը... Գիտեք, երբ անցնում եք ձեր սովորած դպրոցի մոտով ու տեսնում եք, որ այն քանդվել է... ահա թե ինչ եմ զգում»,-Ինսթագրամում գրել է Քարուզոն։
Որպես դրամատուրգ Մարտինին ինը պիես է գրել։ Նա խաղացել է հինգ գեղարվեստական ֆիլմում։ Սակայն հանդիսատեսին նա առավել ծանոթ է սերիալներից։
Հայաստանցի հանդիսատեսը նրան ճանաչում է «Կլոն» սերիալից, որտեղ խաղում էր Զորաիդեի դերը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան