Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
. 301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
. 567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել.
. 1 իրավաբանական անձանցում մասնակցություն.
. 3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք.
. 4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
Հարակից հրապարակումներ`
- Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
- Հասմիկ Պողոսյանը, ընտանիքի անդամներն ու օֆշորային ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են Ապօրինի գույքի բռնագանձման վարչություն․ «Հետք»
- Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում