Միխալկով. Եթե Պուգաչովան վերադառնա Ռուսաստան, չի վերադարձնի իր նախկին կարգավիճակը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան, ով 2022 թվականին լքել է Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, եթե վերադառնա հայրենիք, երբեք չի զբաղեցնի այն տեղը, որն ուներ այստեղ և չի վերադարձնի իր կարգավիճակը։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը։
«Երբեք: Նա երբեք չի զբաղեցնի այն նույն տեղը, որը նա զբաղեցրել է»,- ասել է Միխալկովը։
Ռեժիսորը հնարավոր համարում է, որ կաշխատի Ռուսաստան վերադարձած արտիստների հետ, եթե տեսնի, որ նրանք ամբողջությամբ վերաիմաստավորել են իրավիճակը։ Որպես օրինակ, ռեժիսորը բերել է դերասանուհի Իրինա Գորբաչովային, ով ի սկզբանե դեմ է եղել հատուկ գործողությանը։
«Իսկ հետո ես տեսա մի հարցազրույց, որտեղ Իրան խոսում էր իր հետ կատարվածի մասին, ինչպես է փոխվել։ Ի դեպ, դա արդարացում կամ բացատրություն չէր նախագահի վարչակազմի համար, նա պարզապես խոսում էր իր հոգու շարժի, իր հետ կատարվածի մասին և թե ինչու նա փոխեց իր տեսակետը: Եվ ես հավատում եմ նրան: Ես պատրաստ եմ աշխատել նրա հետ: Ես պատրաստ եմ աշխատել այն մարդկանց հետ, ում ես հասկանում և հարգում եմ»,- ասել է Միխալկովը։
Հարակից հրապարակումներ`
- Ալլա Պուգաչովան անհետացել է Իսրայելից հեռանալուց հետո
- Ալլա Պուգաչովան երեխաների հետ լքել է Իսրայելը
- Ալլա Պուգաչովան Յուդաշկինի թաղման արարողությանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք վերջնականապես է լքել Ռուսաստանը
- Լայմա Վայկուլեն իրեն և Պուգաչովային անվանել է «ճշմարտության մարտիկներ»
- Պուգաչովային և Գալկինին կարող են զրկել Իսրայելի քաղաքացիությունից. ԶԼՄ-ներ
- Ալլա Պուգաչովան լքել է Ռուսաստանը
- Կրեմլն արձագանքել է Պուգաչովայի կոչին՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին