Մհեր Գրիգորյանի գրասենյակ. Այսօրվա հանդիպմանը ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանը ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հանդիպման ընթացքում հայկական կողմը փոխանցելու է երեք շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հաջողեցրել է Փաշինյանի քաղաքական հակառակորդների կալանքի երկարաձգման դիմաց նրանից պոկել ականապատ դաշտերի քարտեզները՝ որպես բոնուս. Սողոմոնյան
- ՀՀ ԱԱԾ-ն թվով 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցի Ադրբեջանին՝ ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան