Հայաստանի 7 ներկայացուցիչ հայտնվել է ՖԻԴԵ-ի թոփ-100-ում
Հայաստանի չորս ներկայացուցիչներ հայտնվել են շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (FIDE) թարմացված վարկանիշում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը զբաղեցնում են համապատասխանաբար 50-րդ, 60-րդ, 97-րդ և 98-րդ տեղերը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան: Աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը միայն չորրորդն է։
Կանանց վարկանիշային ցանկում Հայաստանի երեք ներկայացուցիչ կա։ Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը համապատասխանաբար 53-րդ, 71-րդ և 73-րդ տեղերում են:
Նշենք, որ վարկանիշի առաջին հարյուրյակի հայ շախմատիստները կազմում են երկրի հավաքականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան