ՌԴ-ն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 195 զինծառայողների վերադարձի մասին։ Դրա դիմաց, ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության, Ուկրաինան ընդունել է իր զինված ուժերի գերեվարված 195 զինծառայողի։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ընդհանուր առմամբ Ուկրաինա է վերադարձել 207 մարդ։
«Այսօր բանակցային գործընթացի արդյունքում 195 ռուս զինվորականներ, որոնք գերության մեջ գտնվում էին մահացու վտանգի տակ, վերադարձվել են Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից»,-«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի Telegram-ի ալիքում։
«Մեր տներ՝ 207 տղա։ Մենք վերադարձնում ենք բոլորին, ինչ էլ որ լինի: Մենք հիշում ենք բոլոր գերության մեջ գտնվողներին: Ռազմիկներ և քաղաքացիական անձինք։ Պետք է բոլորին հետ բերենք։ Մենք աշխատում ենք դրա վրա»,- Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահը։ Ինչպես պարզաբանել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը, Ուկրաինա վերադարձածների թվում են Ուկրաինայի Զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Ազգային ոստիկանության և սահմանապահ ծառայության զինվորականներ՝ շարքայիններ, սերժանտներ և սպաներ։
Բանտարկյալների փոխանակումը նախատեսված էր հունվարի 24-ին։ Սակայն այն խափանվել է Բելգորոդի շրջանի ռուսական Իլ-76-ի խոցման պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի պատգամավորը քննադատել է իշխանություններին՝ ռազմագերիներով Իլ-76-ի կործանման հետ կապված լռության համար
- ՌԴ ուժայինները կանխել են Ղրիմի ղեկավարի դեմ մահափորձը