«Հրապարակ». Սամվել Շահրամանյանի դեմ վարչական հայց է ներկայացվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդեմ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի վարչական հայց է ներկայացվել, որով հայցվոր Իգոր Միրզախանյանը պահանջել է անվավեր ճանաչել Արցախի նախագահի 19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած Արցախի Հանրապետության նախագահի 28.09.2023թ. հրամանագիրը։ Նշենք, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրը ևս ստորագրվել է 28.09.2023 թվականին։
Մեզ հետ զրույցում Իգոր Միրզախանյանի ներկայացուցիչը չասաց, թե կոնկրետ որ հրամանագրի մասին է խոսքը՝ նշելով, որ Միրզախանյանն այս փուլում դեմ է այդ մասին հանրայնացնելուն, չնայած Դատալեքս կայքում արդեն իսկ դա հանրայնացված է։ Ինչ վերաբերում է Միրզախանյանին, ապա նա ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ միջազգային իրավական հարցերով գրասենյակի նախկին աշխատակից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում