«Դդումը գնաց, դդմիկը եկավ». ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիա
7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը կրկին բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը նախ հիշեցրեց, որ դեռևս հունվար 29-ին դիմել էին ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրաժարական տա, քանի որ իր կատարած վատ աշխատանքը կարծանման է տանում իր ղեկավարած ոլորտները։
«Իրեն ժամանակ տվեցինք, որ հրաժարակա տա։ Սակայն չի հեռացել։ Այսօրվանիրց սկսում ենք մեր միջոցառումների շարքը, որի արդյունքում, հույս ունենք, նախարարը հրաժարական կտա։
Սա պարտիազանական պատերազմ է ընդդեմ այն իշխանության, որը դավաճանում է հայ ժողովրդին։
Մենք պահանջում ենք, որ գրվեն նոր դասագրքեր, «Հայոց պատմություն» առարկայի անունը չփոխել ու դարձնել «Հայաստանի պատմություն։
Իրենք որպես օրինակ բերում են Ղազախստանի պատմությունը, բայց Ղազախստանը պատմություն չի ունեցել, 100 տարվա պատմություն էլ չունի։ Կոկա-կոլան ավելի հին է, քան աշխարհի շատ պետություններ, պարտավոր չենք համեմատվել այդ պետությունների հետ, ազգ ենք, որ ունի մի քանի հազար տարվա պատմություն, մշակույթ»,- ասաց Վ.Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ իրենց միջոցառումները սկսելու են իրազեկման աշխատանքներով, 14 օրը մեկ հավաքվելու են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ ներկայացնելով նախարարի հրաժարականը պահանջող քաղաքացիների կողմից ստորագրված պահանջագրերը։ Նաև հայտարարում են ծաղրանկարների մրցույթ։
«Դժբախտաբար, մեր կառավարությունը բանջարաբոստանային կառավարություն է, գլխավոր բուսաբանը միայն բանջարներ է ուզում տեսնել իր շուրջ։
«Դդումը գնաց, դդմիկը եկավ» թեմայով է ծաղրանկարների մրցույթը»,- ասաց Վ.Պետրոսյանը։
«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն ասաց, որ այս իշխանությունները կրթությունը, ազգային արժեքները հիմնահատակ քարուքանդ են անում։
«Խնդիրը համակարգային է, ամեն տեղ խնդիր ունենք, մենք սկսում ենք այտեղից մեր պայքարը։
Փաշինյանի հրաժարականի պահանջը չի փոխվել, քանի դեռ այս իշխանություններն են, այս քաղաքականությունն է, մշտապես խնդիր ենք ունենալու»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենք մինչև վերջ գնալու են, մինչև հասնեն 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի խոտանմանը։
«Դդմիկ հեռացի՛ր» վանկարկում են ակցիայի մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Պ.գ.թ. Արման Մալոյանը ներկայացրել է «Հայոց պատմություն» 7-րդ դասագրքում նոր սխալներ և վրիպումներ
- «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբն ակցիա է անում ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը
- «Առողջ ապրելակերպ» առարկայի չափորոշչում գրված է՝ «կոտրել սեռական կարծատիպերը». Կարին Տոնոյան
- Ինչպե՞ս է պատահում, որ այսօր լակոտների է տրվում դասագիրք գրելու պատասխանատու գործը. Հակոբ Ավետիքյան
- Մտածում եմ՝ «Հայոց պատմության» դասագրքի հեղինակը դիտմամբ է դասագիրքը հեղեղել «ոչ էական» վրիպակներով, որ էականը չտեսնենք. Կարո Վարդանյան
- Կարինե Նալչաջյան. Ազգին հոգեբանորեն զոհի վերածելու լավագույն ձևը հարված հասցնել կրթությանը
- Այսօր պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին. Կարին Տոնոյան
- Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան
- Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան