Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ մամուլի խոսնակ
Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս պահի դրությամբ իրավապահներ մարմինների կողմից հաստատում չունեն, որ փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալված է։
«Մեր տեղեկություններով, նա աշխատավայրից տարվել է իրավապահների կողմից»,- ասաց նա։
Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ իրավապահները տարել են նաև էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետին։
Նա ասաց, որ ժամը 14։00-ի դրությամբ քննչական գործողությունները նախարարությունում դեռ շարունակվում էին։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից Panorama.am-ին ասել էին. «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:
Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Իսկ Ազգային ժողովում լրագրողներին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր. «Բնականաբար, պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել կոռուպցիոն գործերով, և մենք գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը»։
Հարակից հրապարակումներ`
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է
- ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում է, առգրավել է փոխնախարարի իրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան