Ալիև. Հայաստանի Սահմանդրությունը փոխելու դեպքում կարող ենք հասնել խաղաղության
Հայաստանի Սահմանադրության ու այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում հնարավոր է հասնել խաղաղության։ Ադրբեջանական «ԱՊՊԱ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, որ Հայաստանի Անկախության Հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»։
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, նաև բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք «չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։
«Կարևորելով Սահմանադրության փոփոխության շուտափույթ իրականացումը Հայաստանում՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղ գործընթացի արագ ավարտի համար»,-գրում է ադրբեջանական աղբյուրը։
Այսպիսով ճիշտ էին այն փորձագետների ահազանգերը, հայտարարություններն ու մտահոգությունները, որ Նիկոլ Փաշինյանը Նոր Սահմանդրության անհրաժեշտության մասին խոսել է Ալիևի ու Ադրբեջանի ճնշման ներքո։ Ճիշտ էին այն կանխատեսումները, որ Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակն այն է, որ Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրին վկայակոչումը։
Հարակից հրապարակումներ`
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ
- Սուրենյանց. Փաշինյանը անոնսավորում է փոքրացող Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին