Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով մեղսագրվել է 5.1 մլդ դրամից ավել փողերի լվացում. Արգիշտի Քյարամյան
«4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 1063 անձի»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը՝ ներկայացնելով 2022-23 թթ թմրանյութերի շրջանառության դեպքերի քնակը։
Նա ասաց, որ 277 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
«2023 թ. թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան»,-ասաց ՀՔԿ ղեկավարը և տեղեկացրեց, որ 106 վարույթ էլ ավարտվել է թմրանյութերի մաքսանենգության դեպքերով, որի հետևանքով 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան։
Քյարամյանի խոսքով՝ 2023 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսնանենգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քերական գործ է ուղարկվել դատարան։
Նա նաև հայտնեց որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը բավականին բարդացել է, քանի որ դրանց տարածման մեխանիզմներ են փոխվել և նախորդ տարի թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող 150-ից վաել տելեգրամյան ալիքներ են բացահայտել։
«Մենք սկսել ենք փողերի լվացման համատեքստում դիտարկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և անցած տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5.1 մլդ դրամից ավել փողերի լվացում է արձանագրվել և 3.6 մլրդ դրամի մասով գնացել է դատարան»,-ասաց Քյարամյանը։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ ասաց, որ ոստիկանությունը նախորդ տարի բացահայտել է թմրանյութերը համացանցով տարածման 489 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է. Գնել Սանոսյան
- Մեզ ասում են՝ փողը տալիս եք, հետո քարն ու փետն առնում ընկնում եք մեր հետևից. Նիկոլ Փաշինյան