Գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է. Գնել Սանոսյան
«Մենք հիմնական շեշտը դրել ենք ցածր գնի վրա, ամենացածր գին տվողը դառնում է հաղթող՝ իր բոլոր պրոբլեմներով»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով շինարարական ծրագրերի գնման գործընթացում, և հավելեց. «Երբ որ որևէ ընկերությունը 40 % գին է իջեցնում, իրականում, այն ոչ թե խնայողություն է և պետք է ուրախանալ, այլ մեծ ռիսկ է»։
Նախարարը հայտնեց, որ պետք է այլ գերատեսչությունների հետ արդյունավետ կառավարեն վատ աշխատող ընկերություններին լիցենզիա տալու և «Սև ցուցակ» ուղարկելու գործընթացի շուրջ։
«Հենց հիմա ունենք ընկերություն, որին ուղարկել ենք «Սև ցուցակ», գործընթաց է գնում, ինքն ինչ-որ դատարան է դիմում և այլն, բայց մեկ այլ անունով արդեն մեր մոտ մրցույթի է մասնակցում։
Այսինքը, գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է։ Այսինքը, մինչև մենք իրեն «Սև ցուցակ» ենք ուղարկում, մինչև դատարնում կհաղթենք, ինքն մեր մեկ այլ մրցույթին է մասնակցում՝ այլ լիցենզիայով ու այլ անունով»։
Նա հայտնեց, որ նման դեպքում ՏԿԵ-ն խնդրի առաջ է կանգնում, քանի որ ստիպված է նման անբարեխիղճ մասնակցի հետ հարաբերվել։
Սանոսյանի խոսքով՝ տեխսհսկիչների խնդիր կա, քանի որ մրցույթով նրանց հատկացվող գոմարը քիչ է հսկողությունն անցակցնելու համար։
ՏԿԵ նախարարը նաև հայտարարեց, թե խնդիրները շատ չեն՝ 100 ծրագրից 10-15-ը կարող են պրոբլեմ ունենալ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին