Թուրքիայում սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները
Որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները, այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ֆինանսական խորհրդատուներին և բիզնեսի սեփականատերերին։
«Թուրքական բանկերը խստացրել են իրենց քաղաքականությունը ռուս հաճախորդների նկատմամբ. որոշ ֆինանսական հաստատություններ սկսել են փակել ընկերությունների հաշիվները և մեծացրել են պահանջները այն անձանց համար, ովքեր պատրաստվում են քարտ ստանալ»,- ասվում է հրապարակման մեջ։
Տարեսկզբին բիզնեսն արդեն դժգոհում էին Ռուսաստանի և Թուրքիայի միջև վճարումների դադարեցումից։
«Այս պահին հաշիվները դեռ սառեցված են»,-ասել են «Վեդոմոստի»-ի զրուցակիցները։
Տեղական բանկերի քաղաքականությունը կտրուկ փոխվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի հրամանագրի հրապարակումից հետո, որն ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների կիրառման իրավական հիմքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին