Կուսության ստուգումը մշակութային խնդիր է, որը պետք է արգելել. ՔՊ-ական Ծովինար Վարդանյան
ԱԺ ՔՊ-ական երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վադանյանը նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ կետ կա, որով արգելվում է կուսության ստուգումը։ Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին Ծովինար Վարդանյանից, թե ի՞նչ ուսումնասիրությամբ են եկել այն եզրակացության, որ այդպիսի օրենսդրական արգելք մտցնելու անհրաժեշտություն կա։
«Օրենսդրական արգելքն ընդհանրապես ֆիզիկական բռնության մասին է, կուսության ստուգումը նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։ Ուսումնասիրությունը ոչ միայն բժշկական հաստատություններից կային նման ազդակներ, այլ նաև՝ հասարակական կազմակերպություններից»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նշեց, որ մշակութային կարևոր փոփոխություն է, պետք է կարողանալ բարձրաձայնել բոլոր խնդիրների մասի, որոնք առկա են մեր հասարակության մեջ։
Լրագրողի հարցին՝ դա լուրջ խնդի՞ր է մեր հասարակության մեջ, Ծ.Վարդանյանն ասաց. «Կարծում եմ՝ դա խնդիրներից մեկն է, մշակույթի խնդիր է, որի մաաին բարձրաձայնում ենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան