Գյուղոլորտում իրականացվող ծրագրերն արժեշղթան չեն փակում, ինչի հետևանքով էլ լինում են նման դեպքեր. Հարություն Մնացականյանը՝ ձերբակալությունների մասին
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թ-ին Հայաստանի տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում արձանագրվել են աճեր, բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի։ Վերջինում դիտվել է 0.7 % անկում։ Այս ցուցանիշների ֆոնին հունվարի 31-ին Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ միասին Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրած գործողությունների արդյունքում կալանավորեց փոխնախարար Անի Իսպիրյանին և 5 աշխատակցի, որոնք մեղադրվում են գյուղատնտեսության աջակցության ծրեգրերում խոշոր չափերի չարաշահումներ իրականացնելու մեջ։
Փորձագիտական հանրույթը վաղուց էր խոսում այն մասին, որ գյուղատնտեսական ոլորտին ուղղված բազմամիլիարդանոց ծրագրերն արդյունավետ չեն օգտագործվում և չեն տալիս սպասված արդյունքները և գյուղոլորտում ոչ միայն առաջընթաց չկա, այլև բացասական ցուցանիշներ են արձանագրվում։ Վերջին գործընթացները ցույց են տալիս, որ դրանք ոչ միայն արդյունավետ չեն, այլև կոռուպցիոն տարրեր են պարունակել իրենց մեջ։
Վերոնշյալ գործընթացների շուրջ Panorama.am-ը զրուցեց մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի հետ։
«Այս ամենի գլխավոր պատճառը չհամակարգված աշխատանքն է, ոլորտի խնդիրներին խորքային չտիրապետելը և միջազգային շուկայի տենդենցները խորությամբ չուսումնասիրելը։
Բազմիցս խոսել եմ, որ գյուղոլորտում իրականացվող ծրագրերը թերի են, ամբողջությամբ արժեշղթան չեն փակում, ինչի հետևանքով էլ լինում են նման դեպքեր։ Այս ամենի արդյունքում էլ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը լինում է շատ ցածր։
Գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար պետք է խորությամբ հասկանալ ամբողջ ոլորտի ինքնատիպությունը, մարտահրավերները։ Պետք է ունենալ հստակ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, ներառել՝ արհեստավարժ կադրեր և այլն»,- ասաց Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես չէի ուզի սեռի հիմքով տարբերակում առանձնացնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ Էկոնոմիկայի նախարարության կին աշխատակիցների ձերբակալման մասին
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք շահառուներին անհիմն փոխհատուցել է 238.4 մլն դրամ. ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման մասին
- Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ. ՔԿ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ մամուլի խոսնակ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է
- Երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը․ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին