«Հրապարակ». Տեռակտ են բացահայտո՞ւմ, թե՞ անվտանգային միջոցառումներ են իրականացնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Փաշինյանը երեկ առավոտյան այցելել է Հանրային ռադիո և հարցազրույց տվել, որը, սակայն, ռադիոյի կայքում երեկվա դրությամբ դեռ տեղադրված չէր։ Ռադիոյի աշխատակիցները պատմում են, որ Փաշինյանի գալստյան առիթով անվտանգային այնպիսի միջոցառումներ են իրականացվել, որից տպավորություն է ստեղծվել, թե տեռակտ են բացահայտում՝ ստուգվել են անգամ ռադիոյի շենքի հարևանությամբ կայանված ավտոմեքենաները, հավաքվել են նաև շենքի ներսում անվտանգության նկատառումներով տեղակայված կրակմարիչները։
Ամեն անգամ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, փաստորեն, մեծ երևակայություն են դրսևորում և նորանոր պարանոյիկ մտքեր ունենում, ըստ այդմ էլ՝ գործում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: