Մեզ ասում են՝ փողը տալիս եք, հետո քարն ու փետն առնում ընկնում եք մեր հետևից. Նիկոլ Փաշինյան
«Եթե հանկարծ պարզվի էդ արվող աշխատանքների որակի հետ պրոբլեմ կա՝ այն շատ մեծ պրոբլեմ կդառնա։ Էն էլ ասենք, որ երբ ես ասում եմ որակ, նկատի չունեմ այն, որ աշխարհում կա՝ այլ այն որակը, որն օբյեկտիվորեն մեզ կարող է հասանելի լինի»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերով կատարվող շինարարական աշխատանքների որակին։
Նա հաստատեց, որ ունեն պրոբլեմներ։
«Ես ակնկալում եմ, որ 0 կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների հարաբերության և համեմատության հետ։ Սա պետք է մենք ապահովենք անպայման, հակառակ դեպքում այն լուջ խնդիր կդառնա, հարց կծագի, թե էդքան փողն ինչու ենք լցրել հողերի մեջ, ջրերի մեջ, շենքերի մեջ, գույքերի մեջ և՝ ընդհանրապես»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա հանձնարարեց, որ այդ հարցերը պետք է ամենօրյա հսկողաության տակ լինեն։
Փաշինյանն ասաց, որ նախորդ օրը՝ պետական վերահսկողության ծառայության տարեկան քննարկման ժամանակ հանձնարարել է գնումների մեխանիզմների լավարկման ուղղությամբ քայլեր կատարել։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ նախատեսում են գրել գնումների մասին նոր օրենք և շուտով այն հանրային քննարկման կներկայացվի։
«Մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում և համակարգը լրացուցիչ լարում ենք, որովհետև մարդիկ ասում են՝ լավ, գանք ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են՝ էս մեկն էն մեկի հետ է ատկատ անում, մենք գործ չունենք։ Սա մեզ համար պրոբլեմ է»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և հավելեց. «Մեզ շատ հաճախ ասում են՝ փողը տալիս եք, հետո քարն ու փետն առնում ընկնում եք մեր հետևից»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 3.1 մլրդ դրամ փոխանցեց՝ 43 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորման համար
- Կառավարությունը 680 մլն դրամի մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերություններին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին