Ասում են՝ չգնաք, անտառ չմտնենք, գայլը մեզ կուտի, է անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս. Նիկոլ Փաշինյան
«Շատ դեպքերում իրավիճակներ կային, որ 2-3 տարի առաջ քննարկումների ընթացքում հիմնվել եմ պրոֆեսիոնալների արած եզրակացությունների վրա և հիմա պետք է խոստովանեմ, որ սխալ եմ արել»,-կառավարության նիստում հայտնեց Փաշինյանը՝ խոսելով հանրային ծառայության ոլորտի խնդիրներից։
Նա հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե ինչքանով են մասնագետ այն անձինք, որոնք հայտարարում են, որ կառավարությունը ծրագրերի քննարկումներին իրենց՝ մասնագետների կարծիքը հաշվի չի առնում։
Հայտարարելով, որ այդ մասնագետների մեծ մասի պատկերացումներն ու գիտելիքները հնացած են՝ Փաշինյանը հայտարարեց. «Ամեն ինչը դիպլոմով չէ, ոչ էլ գիտական աստիճանով...
Երբ գնում ենք ուրիշ տեղեր ու տեսնում, թե այն նույն հարցի քննարկումն ինչի է բերել...»։
Փաշինյանի խոսքով՝ եկել է քաղաքական առաջնորդության ժամանակը։
«Աշխարհը կիլոմետրերով գնացել է, իրենք մեր փեշերից հետ են պահում, ասում են՝ չգնաք, անտառ չմտնենք, գայլը մեզ կուտի, է անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս ու մեզ ուտում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը
- Գիտենք, որ ինքն է, բաջանաղի անունով է գրել, թե ում անունով, բայց ինքն է. Գնել Սանոսյան
- Մեզ ասում են՝ փողը տալիս եք, հետո քարն ու փետն առնում ընկնում եք մեր հետևից. Նիկոլ Փաշինյան
- «Ժողովուրդ». ԱԺ են կանչվելու այն պաշտոնյաները, որոնց աշխատանքից Փաշինյանը դժգոհ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին