Դիվանագիտությունը գործիք է, ինչպես համակարգիչը․ Նիկոլ Փաշինյան
«Դիվանագիտությունը գործիք է, ինչպես Ձեր առջև դրված համակարգիչը»,- «Հանրային ռադիո»-ին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կարող ենք ասել, որ դիվանագիտությունը համակարգիչ է։ Շատ կարևոր է,թե ինչ ծրագիր ենք ներբեռնում՝ excel, word, windows,թե այլ, լիցենզավորվա՞ծ է այդ windows-ը, թե՝ ոչ։ Դիվանագիտությունն իրականանում, այն ինչ խոսում ենք , մեր խոսացածը փաթեթավորելու և արտաքին աշխարհին ներկայացնելու մեջ է»։
Փաշինյանը փորձեց իր խոսքը պրակտիկ ներկայացնել․
«Հիմա ինչ կապ ունի Ադրբեջանն այս պատմության մեջ։ Իրականում, սա մեր ներքին խոսակցությունն է, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ, որոնց հետ ունես բարեկամական կամ թշնամական հարաբերություններ, քո գիտակցության մասն են։ Օրինակ՝ մեր հիմն ամենակարևոր տեքստն է, որ պետք է ունենանք։ Մեր հիմնի մեջ կան տողեր ՝ «թող փողփողի թշնամու դեմ,թող միշտ պանծա Հայաստան․․․» , այսինքն՝ կա թշնամի բառը։Սա նշանակում է, որ «թշնամու» ընկալումը մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է։ Այս առումով ինչ անում ենք կամ չենք անում, մեր թշնամին ներկա է։ Եվ սա աշխարհի հարաբերությունների տրամաբանության մեջ է»։