Ուռուցքաբան-վիրաբույժ. Կանանց շրջանում նկատելի է դարձել վահանաձև գեղձի քաղցկեղի աճը
«Հայաստանում ամեն տարի քաղցկեղի մոտ 8 հազար նոր դեպք է գրանցվում, հիվանդության հետևանքով ամեն տարի մահանում է մոտ 5 հազար մարդ»,- նման տվյալներ հրապարակեց ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան- վիրաբույժ Արթուր Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա ներկայացմամբ, քաղցկեղը բացի բժշկական խնդրից կարելի է անվանել նաև սոցիալական խնդիր, քանի որ ամեն տարի ամբողջ աշխարհում գրանցվում է քաղցկեղի 10 մլն նոր դեպք, ամեն տարի 5 մլն մահ է գրանցվում հիվանդության պատճառով։
Ուռուցքաբանը նշեց, մի քանի պաթոլոգիաներով մահացության նվազում է գրանցվել։
«Զարգացած երկրներում նվազումը վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, հաստ աղիքի, արգանդի վզիկի քաղցկեղն է։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք ենթարկվում են սկրինինգի և հաջողությամբ կարելի է կանխարգելել։ Սլովենիայում վերջերս վերապատրաստման կուրս անցանք սկրինինգի վերաբերյալ, 20 տարուց ավելի է՝ հաջողությամբ իրականացնում են արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային ծրագիրն ու ունեն ամբիցիոզ նպատակ, նախատեսում են 2030 թվականին իրենց երկրում իսպառ վերացնել քաղցկեղի այդ տեսակը»,-ասաց Արթուր Ստեփանյանը։
Հայաստանում տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքերի, շնչառական օրգանների քաղցկեղը։
«Վստահ եմ՝ սա պայմանավորված է այն հանգամանքը, որ Հայաստանում շատ են ծխում, այսպես ասած, Հայաստանը ծխող երկրների թվում է։ Կանանց մոտ, ինչպես ողջ աշխարհում, առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է։ Տղամարդկանց շրջանում դեպքերի ավելացման միտում ունի շագանակագեղձի քաղցկեղը, կանանց շրջանում նկատելի է դարձել վահանաձև գեղձի քաղցկեղի աճը։ Այստեղ բուժման շատ լավ արդյունքներ ունենք, մահացությունը շատ ցածր է։ Ցավոք սրտի, մեծ հաջողություններ չունենք արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարում, քանի ետ ենք մում թե սկրինինգի, թե պատվաստման առումով»,-ասաց վիրաբույժը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղցկեղը հաղթահարածները պետք է խոսեն այդ մասին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ. ուռուցքաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան