Պեսկով. Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա
Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հայաստանը փետրվարի 1-ին պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։
«Այստեղ մեկնաբանելու բան չկա։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք գնահատում ենք և հուսով ենք հետագայում զարգացնել»,-հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան