Փարիզի Պիկասոյի թանգարանում ցուցադրվում է Երվանդ Քոչարի տարածանկարը
Փարիզի Պիկասոյի թանգարանում բացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված "Dans l'appartement de Léonce Rosenberg : De Chirico, Ernst, Léger, Picabia..." ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում է նաև Երվանդ Քոչարի 1934թ. ստեղծած տարածանկարը: Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից։
Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ, Ռոզենբերգը վերափոխել էր իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց այդքան սիրում էր: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորել էր մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացել էին այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվել էին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում... Այս աշխատանքները զուգակցելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծել էր ժանրերի անսովոր խառնուրդ :
Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին, նույնպես ներառված է այս ցուցադրությունում:
Ցուցադրությունում կան նաև Մաեստրո Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ...
Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան